Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Քերիի հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների գործընկերոջ` պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուն ուղղված ռազմական գործողությունների վերջին զարգացումները:
Թուրքական դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով` հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ջոն Քերիի խնդրանքով:
Բացի իրաքյան զարգացումներից` քննարկվել են նաև Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները և ԻՊ դեմ տարվող պայքարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



