Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Քերիի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների գործընկերոջ` պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուն ուղղված ռազմական գործողությունների վերջին զարգացումները:
Թուրքական դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով` հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ջոն Քերիի խնդրանքով:
Բացի իրաքյան զարգացումներից` քննարկվել են նաև Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները և ԻՊ դեմ տարվող պայքարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



