Հալեպի իրավիճակի պատճառով Բրիտանիան և ԱՄՆ-ը ցանկանում են ներմուծել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մտածում են Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների ներմուծման մասին՝ կապված Հալեպի շուրջ իրավիճակի հետ, հայտարարել են Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնը և Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չպետք է նվազեցնենք ճնշումը Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի վրա: Մենք պետք է ուժեղացնենք այդ ճնշումը»,- հայտարարել է Ջոնսոնը Սիրիայի կարգավորման հարցով համատեղ մամլո ասուլիսում՝ Լոնդոնում տեղի ունեցած բազմակողմ հանդիպումից հետո: Նա ճշտել է, որ հնարավոր պատժամիջոցները կկրեն տնտեսական բնույթ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ կասկածում է «Սիրիայում պատերազմը շահելու» Ռուսաստանի և Ասադի ռեժիմի ընդունակությունների վրա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



