Հալեպի իրավիճակի պատճառով Բրիտանիան և ԱՄՆ-ը ցանկանում են ներմուծել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մտածում են Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների ներմուծման մասին՝ կապված Հալեպի շուրջ իրավիճակի հետ, հայտարարել են Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնը և Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չպետք է նվազեցնենք ճնշումը Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի վրա: Մենք պետք է ուժեղացնենք այդ ճնշումը»,- հայտարարել է Ջոնսոնը Սիրիայի կարգավորման հարցով համատեղ մամլո ասուլիսում՝ Լոնդոնում տեղի ունեցած բազմակողմ հանդիպումից հետո: Նա ճշտել է, որ հնարավոր պատժամիջոցները կկրեն տնտեսական բնույթ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ կասկածում է «Սիրիայում պատերազմը շահելու» Ռուսաստանի և Ասադի ռեժիմի ընդունակությունների վրա:
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



