Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Էս ովքե՞ր էին, էկան կրակեցին ու գնացին…». Նոր Արեշում օրը ցերեկով 10-ից ավելի կրակոցով սպանել են 57-ամյա տղամարդու

SOCIETY

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Գագիկ Ղանդիլյանի գործի դատական քննությունը:

39-ամյա Գագիկ Ղանդիլյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Ղանդիլյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ փամփուշտներով հանդերձ:

2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 13-ի սահմաններում Գագիկ Ղանդիլյանը «Նիսան» մեքենայով անցել է Երևան քաղաքի Նոր Արեշի 28 փողոցով, տեսել է իր տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանին:

Մեղադրական եզրակացության ուշագրավ ձևակերպմամբ՝ Գագիկ Ղանդիլյանը, իր տան շեմին նստած Ասոյանին տեսնելով, հանկարծ վերհիշել է, որ… 5 տարի առաջ` 2010 թվականին, ինչ-որ մի հեռախոսազրույցի ժամանակ Ասոյանն իր հետ խոսել է հայհոյանքով:

Հիշելուն պես՝ Ղանդիլյանի մոտ արթնացել է Ասոյանին կյանքից անհապաղ զրկելու ցանկություն:

Նա մեքենան վարել-հասել է Էրեբունի փողոցում գտնվող իր շենքին, մտել է բնակարան, վերցրել է լիցքավորված ինքնաձիգը, նորից նույն դիտավորությամբ նստել է նույն «Նիսան» մեքենան, դարձյալ գնացել է Նոր Արեշի 28 փողոց: Մեքենան կանգնեցրել է ճանապարհի երթևեկելի մասում՝ հենց Ասոյանի տան մոտ, լիցքավորված ինքնաձիգը ձեռքին իջել է մեքենայից, ինքնաձիգը պահել է տան շեմին նստած, ոչինչ չկասկածող Ասոյանի ուղղությամբ ու կրակել է:

Ստացած վնասվածքներից Վաղարշակ Ասոյանը մահացել է:

Իսկ Գագիկ Ղանդիլյանը նստել է մեքենա ու հեռացել է:

Նույն օրը նրան առել են արգելանքի տակ:

Առաջադրված մեղադրանքում Գագիկ Ղանդիլյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Գործով վկաներից մեկը հենց սպանվածի անչափահաս թոռն է: Երեխան կրակոցները լսել, վազել-մոտեցել է մահացու վիրավոր պապիկին ու, ըստ հարազատների, լսել է տուժողի վերջին՝ զարմացած խոսքերը. «Էս ովքե՞ր էին, էկան կրակեցին ու գնացին»:

Ըստ գործի տվյալների՝ ինքնաձիգի կրակոցները արձակվել են, ու մարդն իր տան շեմին սպանվել է օրը ցերեկով, հենց փողոցում՝ Նոր Արեշի 28-րդ փողոցում, որտեղ բնակելի տներ կան, մարդիկ են ելումուտ անում:

Փողոցում թափված են եղել կրակված պարկուճները՝ 10 հատ պարկուճ առգրավվել ու իրեղեն ապացույց է ճանաչվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը անհամաձայնություն է ունեցել արարքի որակման առումով՝ կատարվածը համարելով ոչ թե պարզապես դիտավորյալ սպանություն, այլ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կամ առնվազն՝ խուլիգանական դրդումներով…

Փաստաբանն իր անհամաձայնությունը հայտնել է ինչպես գործի նախաքննության ավարտին՝ նախաքննական մարմնին, այնպես էլ դատարան է դիմել միջնորդությամբ, որ գործով արարքին սխալ քրեաիրավական գնահատական տալու պատճառաբանությամբ նախագահողը գործը վերադարձնի մեղադրողին:

Գործով տուժող կողմը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Ամբաստանյալն իր կենսագրական տվյալները ներկայացնելով՝ ասել է, թե նախկինում դատված չի եղել, ունի թերի բարձրագույն կրթություն՝ չի ավարտել պոլիտեխնիկի քիմիայի ֆակուլտետը: Իր խնամքին ամբաստանյալն ունի երեք անչափահաս երեխաներ՝ 12, 11 և 7 տարեկան:

Ամբաստանյալն ասել է, թե առողջական խնդիրների պատճառով չի զորակոչվել՝ վիրահատված է մի երիկամը: Ըստ Ղանդիլյանի՝ ինքն ունի «հոգեկան խնդիրներ», այսինքն՝ շուտ բռնկվող է ու գլխացավեր է ունենում, «բանտում բուժում եմ ստացել»:

Ղանդիլյանը հիմնականում Ռուսաստան է մեկնել՝ արտագնա աշխատանքի:
Այս գործով դատական քննությունը ժամանակավորապես ընդմիջվել էր: Ամբաստանյալի շահերի պաշտպան Սարգիս Խաչատրյանի միջնորդությամբ դատարանը նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն:
Պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորել է, որ դեռ նախաքննության ժամանակ, երբ այցելում էր ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին, նրա վարքագծում, խոսակցության, մտածելու և ընկալելու մեջ նկատել է տարօրինակություններ: Պաշտպանն իր պաշտպանյալի տարօրինակության դրսևորումներից մեկն էլ համարել է 5-6 տարի առաջ ինչ-որ հեռախոսազրույցի ժամանակ հնչած հայհոյանքի պատճառով տուժողին իր տան շեմին սպանելը:
Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 8-ի առավոտյան Գագիկ Ղանդիլյանը, գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 47-րդ խցի սանհանգույցում, սավանից պատրաստված պարանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել: Այդ հանգամանքը ևս պաշտպանի մոտ կասկածներ էր առաջացրել իր պաշտպանյալի հոգեկան հավասարակշռության, հոգեկան առողջության կամ՝ սպանությունը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում կատարած լինելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ սպանությունը որևէ կոնֆլիկտային իրավիճակով պայմանավորված չի եղել, որ Գագիկ Ղանդիլյանի մոտ առաջանար հոգեկան որևէ պոռթկում:

Գագիկ Ղանդիլյանը ՔԿՀ-ում նյարդահոգեբույժի հսկողության տակ է հետևյալ ախտորոշմամբ. «Հետտարվմատիկ էնցեֆալոպաթիա, ասթենո-նևրոտիկ համախտանիշ: Անձի էմոցիոնալ «աֆեկտիվ» անկայուն խանգարում»:

Գագիկ Ղանդիլյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունն ավարտվել է, դատարանում հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը:

Հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ուենալով հանդերձ՝ ըստ փորձաքննության եզրակացության, Գագիկ Ղանդիլյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա գիտակցել է իր գործողությունները, հաշիվ է տվել իրեն:

Գագիկ Ղանդիլյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության մասով՝ եզրակացության մեջ մանրամասն նշված է, որ Ղանդիլյանի ինտելեկտը համապատասխանում է նրա կրթական մակարդակին ու կենսափորձին, մտածողական գործողությունները նա հեշտությամբ է կատարում, հասկանում է ասվածի փոխաբերական իմաստը:

Որպես Ղանդիլյանի բնավորության գծեր՝ փորձագիտական եզրակացության մեջ առանձնացված են «հետաքրքրասիրությունը, ջանասիրությունը, համառությունը, խոցելիությունը, պատվի, արժանապատվության զգացումը»:

Ղանդիլյանը փորձաքննության ժամանակ մի քանի անգամ կրկնել է, որ սպանությունը «պահի ազդեցության տակ է կատարել», զղջում է կատարածի համար:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սպանության պահին Գագիկ Ղանդիլյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա դեպքի պահին եղել է հուզված ու սրտնեղված…

Դատավարության կողմերը ժամանակ խնդրեցին՝ համալիր փորձաքննության եզրակացություններին ծանոթանալու համար:

Տուժող կողմը մեր զրույցի ժամանակ կասկածելի համարեց, որ սպանության պատճառը կարող էին լինել վեց տարի առաջ ինչ-որ վերացական հեռախոսազրույց ու հայհոյանք:

Ըստ տուժող կողմի կասկածների՝ Գագիկ Ղանդիլյանին, հնարավոր է, օգտագործել ու սպանության է մղել մի երրորդ անձ, ով այդպես էլ մնացել է ստվերում: Հնարավոր է՝ այդ անձը կամ սուտ տեղեկություններ է հայտնել ամբաստանյալին ու նրան վախեցնելով կամ զայրացնելով՝ հասցրել է սպանություն կատարելու պատրաստակամության, կամ, միգուցե, վճարել է սպանության համար…

Տուժող կողմը նույնիսկ որոշակի կասկածներ ունի՝ կոնկրետ անձի վերաբերյալ, ով մտերիմ է եղել սպանվածի հետ, իսկ սպանությունից հետո գույք է ձեռք բերել ու այլ ծախսեր է կատարել…

Տուժող կողմի խոսքերով՝ սպանվածի մեքենայից անհետացել է նաև պարտքացուցակը, իրենք գույքային վնասներ են կրել…

Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտա ամբաստանյալը: Տուժողի կնոջ խոսքերով՝ ինքը պատրաստ է անգամ ամբաստանյալի նկատմամբ ավելի ներողամիտ լինել, եթե նա ճիշտն ասի՝ ինչո՞ւ է կրակել իր ամուսնու վրա, ո՞րն է եղել սպանության իրական դրդապատճառը…

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League