Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էս ովքե՞ր էին, էկան կրակեցին ու գնացին…». Նոր Արեշում օրը ցերեկով 10-ից ավելի կրակոցով սպանել են 57-ամյա տղամարդու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Գագիկ Ղանդիլյանի գործի դատական քննությունը:

39-ամյա Գագիկ Ղանդիլյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Ղանդիլյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ փամփուշտներով հանդերձ:

2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 13-ի սահմաններում Գագիկ Ղանդիլյանը «Նիսան» մեքենայով անցել է Երևան քաղաքի Նոր Արեշի 28 փողոցով, տեսել է իր տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանին:

Մեղադրական եզրակացության ուշագրավ ձևակերպմամբ՝ Գագիկ Ղանդիլյանը, իր տան շեմին նստած Ասոյանին տեսնելով, հանկարծ վերհիշել է, որ… 5 տարի առաջ` 2010 թվականին, ինչ-որ մի հեռախոսազրույցի ժամանակ Ասոյանն իր հետ խոսել է հայհոյանքով:

Հիշելուն պես՝ Ղանդիլյանի մոտ արթնացել է Ասոյանին կյանքից անհապաղ զրկելու ցանկություն:

Նա մեքենան վարել-հասել է Էրեբունի փողոցում գտնվող իր շենքին, մտել է բնակարան, վերցրել է լիցքավորված ինքնաձիգը, նորից նույն դիտավորությամբ նստել է նույն «Նիսան» մեքենան, դարձյալ գնացել է Նոր Արեշի 28 փողոց: Մեքենան կանգնեցրել է ճանապարհի երթևեկելի մասում՝ հենց Ասոյանի տան մոտ, լիցքավորված ինքնաձիգը ձեռքին իջել է մեքենայից, ինքնաձիգը պահել է տան շեմին նստած, ոչինչ չկասկածող Ասոյանի ուղղությամբ ու կրակել է:

Ստացած վնասվածքներից Վաղարշակ Ասոյանը մահացել է:

Իսկ Գագիկ Ղանդիլյանը նստել է մեքենա ու հեռացել է:

Նույն օրը նրան առել են արգելանքի տակ:

Առաջադրված մեղադրանքում Գագիկ Ղանդիլյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Գործով վկաներից մեկը հենց սպանվածի անչափահաս թոռն է: Երեխան կրակոցները լսել, վազել-մոտեցել է մահացու վիրավոր պապիկին ու, ըստ հարազատների, լսել է տուժողի վերջին՝ զարմացած խոսքերը. «Էս ովքե՞ր էին, էկան կրակեցին ու գնացին»:

Ըստ գործի տվյալների՝ ինքնաձիգի կրակոցները արձակվել են, ու մարդն իր տան շեմին սպանվել է օրը ցերեկով, հենց փողոցում՝ Նոր Արեշի 28-րդ փողոցում, որտեղ բնակելի տներ կան, մարդիկ են ելումուտ անում:

Փողոցում թափված են եղել կրակված պարկուճները՝ 10 հատ պարկուճ առգրավվել ու իրեղեն ապացույց է ճանաչվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը անհամաձայնություն է ունեցել արարքի որակման առումով՝ կատարվածը համարելով ոչ թե պարզապես դիտավորյալ սպանություն, այլ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կամ առնվազն՝ խուլիգանական դրդումներով…

Փաստաբանն իր անհամաձայնությունը հայտնել է ինչպես գործի նախաքննության ավարտին՝ նախաքննական մարմնին, այնպես էլ դատարան է դիմել միջնորդությամբ, որ գործով արարքին սխալ քրեաիրավական գնահատական տալու պատճառաբանությամբ նախագահողը գործը վերադարձնի մեղադրողին:

Գործով տուժող կողմը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Ամբաստանյալն իր կենսագրական տվյալները ներկայացնելով՝ ասել է, թե նախկինում դատված չի եղել, ունի թերի բարձրագույն կրթություն՝ չի ավարտել պոլիտեխնիկի քիմիայի ֆակուլտետը: Իր խնամքին ամբաստանյալն ունի երեք անչափահաս երեխաներ՝ 12, 11 և 7 տարեկան:

Ամբաստանյալն ասել է, թե առողջական խնդիրների պատճառով չի զորակոչվել՝ վիրահատված է մի երիկամը: Ըստ Ղանդիլյանի՝ ինքն ունի «հոգեկան խնդիրներ», այսինքն՝ շուտ բռնկվող է ու գլխացավեր է ունենում, «բանտում բուժում եմ ստացել»:

Ղանդիլյանը հիմնականում Ռուսաստան է մեկնել՝ արտագնա աշխատանքի:
Այս գործով դատական քննությունը ժամանակավորապես ընդմիջվել էր: Ամբաստանյալի շահերի պաշտպան Սարգիս Խաչատրյանի միջնորդությամբ դատարանը նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն:
Պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորել է, որ դեռ նախաքննության ժամանակ, երբ այցելում էր ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին, նրա վարքագծում, խոսակցության, մտածելու և ընկալելու մեջ նկատել է տարօրինակություններ: Պաշտպանն իր պաշտպանյալի տարօրինակության դրսևորումներից մեկն էլ համարել է 5-6 տարի առաջ ինչ-որ հեռախոսազրույցի ժամանակ հնչած հայհոյանքի պատճառով տուժողին իր տան շեմին սպանելը:
Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 8-ի առավոտյան Գագիկ Ղանդիլյանը, գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 47-րդ խցի սանհանգույցում, սավանից պատրաստված պարանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել: Այդ հանգամանքը ևս պաշտպանի մոտ կասկածներ էր առաջացրել իր պաշտպանյալի հոգեկան հավասարակշռության, հոգեկան առողջության կամ՝ սպանությունը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում կատարած լինելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ սպանությունը որևէ կոնֆլիկտային իրավիճակով պայմանավորված չի եղել, որ Գագիկ Ղանդիլյանի մոտ առաջանար հոգեկան որևէ պոռթկում:

Գագիկ Ղանդիլյանը ՔԿՀ-ում նյարդահոգեբույժի հսկողության տակ է հետևյալ ախտորոշմամբ. «Հետտարվմատիկ էնցեֆալոպաթիա, ասթենո-նևրոտիկ համախտանիշ: Անձի էմոցիոնալ «աֆեկտիվ» անկայուն խանգարում»:

Գագիկ Ղանդիլյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունն ավարտվել է, դատարանում հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը:

Հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ուենալով հանդերձ՝ ըստ փորձաքննության եզրակացության, Գագիկ Ղանդիլյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա գիտակցել է իր գործողությունները, հաշիվ է տվել իրեն:

Գագիկ Ղանդիլյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության մասով՝ եզրակացության մեջ մանրամասն նշված է, որ Ղանդիլյանի ինտելեկտը համապատասխանում է նրա կրթական մակարդակին ու կենսափորձին, մտածողական գործողությունները նա հեշտությամբ է կատարում, հասկանում է ասվածի փոխաբերական իմաստը:

Որպես Ղանդիլյանի բնավորության գծեր՝ փորձագիտական եզրակացության մեջ առանձնացված են «հետաքրքրասիրությունը, ջանասիրությունը, համառությունը, խոցելիությունը, պատվի, արժանապատվության զգացումը»:

Ղանդիլյանը փորձաքննության ժամանակ մի քանի անգամ կրկնել է, որ սպանությունը «պահի ազդեցության տակ է կատարել», զղջում է կատարածի համար:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սպանության պահին Գագիկ Ղանդիլյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա դեպքի պահին եղել է հուզված ու սրտնեղված…

Դատավարության կողմերը ժամանակ խնդրեցին՝ համալիր փորձաքննության եզրակացություններին ծանոթանալու համար:

Տուժող կողմը մեր զրույցի ժամանակ կասկածելի համարեց, որ սպանության պատճառը կարող էին լինել վեց տարի առաջ ինչ-որ վերացական հեռախոսազրույց ու հայհոյանք:

Ըստ տուժող կողմի կասկածների՝ Գագիկ Ղանդիլյանին, հնարավոր է, օգտագործել ու սպանության է մղել մի երրորդ անձ, ով այդպես էլ մնացել է ստվերում: Հնարավոր է՝ այդ անձը կամ սուտ տեղեկություններ է հայտնել ամբաստանյալին ու նրան վախեցնելով կամ զայրացնելով՝ հասցրել է սպանություն կատարելու պատրաստակամության, կամ, միգուցե, վճարել է սպանության համար…

Տուժող կողմը նույնիսկ որոշակի կասկածներ ունի՝ կոնկրետ անձի վերաբերյալ, ով մտերիմ է եղել սպանվածի հետ, իսկ սպանությունից հետո գույք է ձեռք բերել ու այլ ծախսեր է կատարել…

Տուժող կողմի խոսքերով՝ սպանվածի մեքենայից անհետացել է նաև պարտքացուցակը, իրենք գույքային վնասներ են կրել…

Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտա ամբաստանյալը: Տուժողի կնոջ խոսքերով՝ ինքը պատրաստ է անգամ ամբաստանյալի նկատմամբ ավելի ներողամիտ լինել, եթե նա ճիշտն ասի՝ ինչո՞ւ է կրակել իր ամուսնու վրա, ո՞րն է եղել սպանության իրական դրդապատճառը…

 

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին