Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Սարգիս Հովսեփյան. Հավաքականին Մխիթարյանն ավելի պետք է հենակետայինի դիրքում

SPORT

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախախաղային ասուլիսում խոսեց դանիացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման մասին, ինչպես նաեւ անդրադաձավ սեպտեմբերի 4-ին սերբերից կրած պարտությանը:

«Հնարավոր է, որ Մխիթարյանը ենթահարձակվողի դիրքում ավելի օգտակար կլիներ, բայց ես կարծում եմ, որ մեր հավաքականում նրա ճիշտ դիրքը հենակետային գոտին է: Եթե ունենայինք 3-4 Մխիթարյան, նրան կխաղացնեինք հարձակմանն ավելի մոտ, սակայն մենք ունենք միայն մեկ Հենրիխ: Մխիթարյանը շատ լավ է խաղում հենակետայինի գոտում: Մեր գրոհների մեծ մասը հենց նա է ստեղծում: Հասկանում եմ, որ լավ կլիներ, եթե նա խաղար հարձակմանն ավելի մոտ, սակայն եթե կենտրոնը հանձնես մրցակցին, շատ բարդ կլինի: Կրկնում եմ, որ չստացվեց ամբողջ թիմի խաղը: Եթե պարտվել ենք, նշանակում է՝ վատ ենք աշխատել եւ մարզվել բոլորս: Վերլուծություններ ենք արել եւ կփորձենք շտկել սխալները:

Հասկանում էինք, որ սերբերի դեմ պետք է խաղանք հակագրոհներով, քանի որ նրանք հաղթանակներ չունեին տանը: Սերբիայի թիմը խաղալու էր հարձակողական ֆուտբոլ եւ ստեղծելու էր ազատ գոտիներ: Մենք չօգտագործեցինք մի շարք գոլային պահեր: Ես ասել էի, որ պետք է ուշադիր լինենք նրանց եզրային կիսապաշտպանների հանդեպ, սակայն չստացվեց: Տղաները կատարեցին իրենց առաջադրանքները, բայց ոչ լիովին:

Չեմ կարող նշել, թե կոնկրետ որ խաղացողները չեն կատարել իմ կարգադրանքները: Գիտեմ, որ ձեզ համար անուններ են հետաքրքիր, սակայն դա ներքին խոհանոց է: Մենք ուշադրություն չենք դարձնում, թե ֆուտբոլիստը որ ակումբից է: Բոլորն էլ պետք է կատարեն մարզիչի հրահանգները: Գուցե նրանցից շատերը լավագույն մարզավիճակում չէին կամ սերբերն էին շատ լավ պատրաստված:

Հասկանում եմ, որ մեկ տարի հաղթանակ չենք տարել, եւ գլխավոր մոտիվացիան հենց դա է, որ ցանկանում ենք հաղթել, հատկապես՝ տանը: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար:

Յուրա Մովսիսյանը շատ լավ աշխատում էր, եւ օգնում էր նաեւ պաշտպանվելիս: Մրցակիցը եւս շատ ուժեղ էր, եւ գիտեր, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Յուրան: Արաս Օզբիլիսը երկար ժամանակ չէր խաղացել, սակայն տգեղ կլիներ, եթե նրան չհրավիրեիքն հավաքական: Ինչով կարող ենք պետք է օգնենք Արասին, չէ որ նա մեր համար է զոհաբերել իր առողջությունը:

Պետք է պաշտպանվեն ոչ միայն եզրային պաշտպանները, այլ՝ կիսապաշտպանները: Եզրերում պետք է պաշտպանվի 2 ֆուտբոլիստ, որոնք պետք է օգնեն իրար: Մեր եզրային պաշտպանները նորմալ են խաղացել: Չեմ կարող ասել, որ լավ հանդես եկան, քանի որ պարտվել ենք, սակայն նրանք արեցին առավելագույնը: Եզրային պաշտպանն առաջին հերթին պետք է մտածի իր աշխատանքի մասին, իսկ հետո՝ նոր գորհենրին միանալու: Ես ունեմ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Նորայր Ասլանյանը, ովքեր կարող են խաղալ ձախ պաշտպանի դիրքում: Չեմ բացի խաղաքարտերը, բայց հավատացեք, որ մենք ունենք այդ խաղացողին:

Եթե մարզումներին տեսնում ենք, որ ակումբում խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստը զիջում է ավելի քիչ խաղացողին, ապա կփոխարինենք նրան: Մենք չենք կարող հենց այնպես փոխարինում կատարել: Ստիպված ենք բավարարվել այն ֆուտբոլիստներով, որոնք կան: Հավատացնում եմ ձեզ, որ խաղում են այդ պահին ամենալավ պատրաստված ֆուտբոլիստները: Ձախ պաշտպանի դիրքից բացի, ունենք նաեւ վնասվածքով այլ ֆուտբոլիստներ, որոնք չեն կարող խաղալ, բայց չեմ նշի անուններ:

Սերբերի դեմ խաղում Մարկոսի փոխարինումը վնասվածքի պատճառով էր: Նա չէր կարողանում խաղալ, բայց հանուն հավաքականի չէր ասում դա, ինչն արեց Մխիթարյանը: Ինչ վերաբերում է Գեւորգ Ղազարյանին, ապա նա կարող է իր կյանքն էլ նվիրել հավաքականին: Նրա մոտ կա մեծ նվիրվածություն, եւ հիմարությւոն կլինի չխաղացնել այդպիսի ֆուտբոլիստի:

Եթե պարտվենք նաեւ Դանիային, ապա իմաստ չի ունենա իմ հրաժարականը, քանի որ ես ժամանակավոր եմ»,- ասաց Հայաստանի հավաքականի նախկին ավագը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Կոպենհագենում կայացած առաջին խաղում դանիացիները կամային հաղթանակ են տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026