Սաուդյան Արաբիա. Եմենում սգո արարողությանը հասցրած հարվածը սխալմունք է եղել
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է, որ Եմենում ընթացող սգո արարողությանը հասցրած հարվածը սխալմունք է եղել, որի պատճառը սխալ տվյալներն են եղել: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնում է Twitter-ում Al-Arabiya-ի էջը:
Հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ սաուդցիները հարվածել են՝ ենթադրելով, որ նշված գոտում հուսիների առաջնորդներն են, փոխանցում է Reuters-ը: Ավիահարվածի մասին որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ-ն:
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Միջադեպի հետեւանքով զոհվել էր 200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



