Սաուդյան Արաբիա. Եմենում սգո արարողությանը հասցրած հարվածը սխալմունք է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է, որ Եմենում ընթացող սգո արարողությանը հասցրած հարվածը սխալմունք է եղել, որի պատճառը սխալ տվյալներն են եղել: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնում է Twitter-ում Al-Arabiya-ի էջը:
Հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ սաուդցիները հարվածել են՝ ենթադրելով, որ նշված գոտում հուսիների առաջնորդներն են, փոխանցում է Reuters-ը: Ավիահարվածի մասին որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ-ն:
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Միջադեպի հետեւանքով զոհվել էր 200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



