Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը
SOCIETYՀոկտեմբերի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 17-րդ կմ-ին «Volvo 245» մակնիշի 07 OO 094 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել Աղստև գետը և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել երթևեկելի հատված:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



