Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 17-րդ կմ-ին «Volvo 245» մակնիշի 07 OO 094 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել Աղստև գետը և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել երթևեկելի հատված:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



