ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետը Երևանում քննարկել է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
SOCIETYՀոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյետնանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին այնուհետև ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում քնարկվել են հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնդրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը:
Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



