ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետը Երևանում քննարկել է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյետնանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին այնուհետև ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում քնարկվել են հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնդրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը:
Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



