Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


Նախարար Կարայանը և Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

SOCIETY

ՀՀ տնտեսական զարգացման ևներդրումների նախարար Սուրեն Կարայանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` նախարար Կարայանը համառոտ ներկայացրել է նախարարության գործունեությունը, անդրադարձել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշներին, որոնք, նախարարի խոսքով, ներկայում ցածր են, սակայն կա ներուժ և անհրաժեշտություն դրանք նոր մակարդակի հասցնելու համար:

-Կան բազմաթիվ բնագավառներորտեղ կարող ենք սերտորենհամագործակցելթեթև արդյունաբերությունբարձրտեխնոլոգիաներգորգագործությունմի շարք այլուղղություններով ևսև ներկայում կա լավ հնարավորություննախանշելու փոխգործակցության ուղիներն ու համապատասխանաշխատանքներն ինտենսիվորեն սկսելու համար,-  իր խոսքում նշել է նախարար Կարայանը:  

Շավկաթ Բոբոզոդան Տաջիկստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետություն հրավերի և հյուընկալության համար:

Ներկայացնելով Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության աշխատանքը` նախարար Բոբոզոդան անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը և այդ աշխատանքներին թափ հաղորդելու համար` աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ուղղություններով  փոխգործակցության իրականացմանը:

Հանդիպմանը կողմերը անդրադարձել են արտահանման և ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների խնդիրներին, Հայաստանի հնարավորությունները դեպի ԵՄ և Իրանի շուկաներ օգտագործելու, հայկական արտադրանքը Տաջիկստան և ասիական շուկաներ արտահանելու հարցերին:

Նույն օրը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան։

Հաշվի առնելով հայ-տաջիկական երկկողմ առևտրի, տնտեսական հարաբերությունների և սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական քայլեր մշակել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, առևտրային խոչընդոտների վերացման և մի շարք այլ հարցերում:

Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես տեքստիլ արտադրության և գորգագործական ընկերություններ, ծանոթացել վերջիններիս գործունեությանն ու քննարկել այդ ոլորտներում փոխշահավետ գործացկության հնարավորությունները։

 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation