Երևան, 29.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախարար Կարայանը և Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տնտեսական զարգացման ևներդրումների նախարար Սուրեն Կարայանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` նախարար Կարայանը համառոտ ներկայացրել է նախարարության գործունեությունը, անդրադարձել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշներին, որոնք, նախարարի խոսքով, ներկայում ցածր են, սակայն կա ներուժ և անհրաժեշտություն դրանք նոր մակարդակի հասցնելու համար:

-Կան բազմաթիվ բնագավառներորտեղ կարող ենք սերտորենհամագործակցելթեթև արդյունաբերությունբարձրտեխնոլոգիաներգորգագործությունմի շարք այլուղղություններով ևսև ներկայում կա լավ հնարավորություննախանշելու փոխգործակցության ուղիներն ու համապատասխանաշխատանքներն ինտենսիվորեն սկսելու համար,-  իր խոսքում նշել է նախարար Կարայանը:  

Շավկաթ Բոբոզոդան Տաջիկստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետություն հրավերի և հյուընկալության համար:

Ներկայացնելով Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության աշխատանքը` նախարար Բոբոզոդան անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը և այդ աշխատանքներին թափ հաղորդելու համար` աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ուղղություններով  փոխգործակցության իրականացմանը:

Հանդիպմանը կողմերը անդրադարձել են արտահանման և ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների խնդիրներին, Հայաստանի հնարավորությունները դեպի ԵՄ և Իրանի շուկաներ օգտագործելու, հայկական արտադրանքը Տաջիկստան և ասիական շուկաներ արտահանելու հարցերին:

Նույն օրը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան։

Հաշվի առնելով հայ-տաջիկական երկկողմ առևտրի, տնտեսական հարաբերությունների և սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական քայլեր մշակել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, առևտրային խոչընդոտների վերացման և մի շարք այլ հարցերում:

Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես տեքստիլ արտադրության և գորգագործական ընկերություններ, ծանոթացել վերջիններիս գործունեությանն ու քննարկել այդ ոլորտներում փոխշահավետ գործացկության հնարավորությունները։

 

Երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըՀայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակչի մասնակիցները Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազատար բեռնատարը կողաշրջվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է հինգ անձի ձերբակալության մասին Հայտնի է, թե երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունը Իրանի հետ պшտերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 25 միլիարդ դոլար․ Պենտագոնի պաշտոնյա Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. նա ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության (տեսանյութ) Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը․ Թրամփ Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիրՋրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային հիվանդության դեպքերի մասին Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ․ Փիթ Հեգսեթ «Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԻնչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են (տեսանյութ) Առաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանՏեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստ, ստորագրվել է արձանագրություն Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ Կարևոր առաջարկներն եմ ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որոնք և արժանացել են հավանության․ Մարտուն ԳրիգորյանԳյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան միասին` մինչև փոփոխություն․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Մինչև քո վարչապետ լինելը մենք ապրում էինք քարի դարում»․ Մենուա Սողոմոնյան«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը` Հանրապետության հրապարակում (լուսանկարներ) Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Համաճարակի վտանգ. Կոտայքով անցնող դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հասնում Երևան Ադրբեջանական պատվիրակությունը հեռացավ Աղվերանից ԴՕԿ և Համահայկական ճակատ կուսակցությունների համատեղ աշխատանքըԺողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց Մահացել է սիրված ռեժիսոր ԼյուդմիլանԻ՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Պետությունն իր քաղաքացու հովանավորը պետք է լինի. Էդմոն ՄարուքյանԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներըԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարըԱրթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել. Արեգա Հովսեփյան Ադրբեջանի փոխվարչապետը կայցելի Նոյեմբերյան․ պարզվում է՝ Ջուջևանում է ծնվելՎարչապետի մեծարումն ու ֆետիշացումը Հյուսիսային Կորեայի ոճն է հիշեցնում․ Արեգ ՍավգուլյանԿրթության որակը գեղեցիկ պատերով կամ ասֆալտապատ ճանապարհով չի որոշվում․ Ատոմ ՄխիթարյանՄայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղելՍտեղծված իրավիճակը պետք է որպես հնարավորություն օգտագործենք․ Աննա ԿոստանյանԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին Meta-ն մինչև 2030 թվականը էներգիա կստանա տիեզերական արևային կայաններից 31-ամյա տղամարդը սպանել է 11-ամյա աղջկան. նա ձերբակալվել էԿա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Ադրբեջանական ինքնաթիռը՝ «Զվարթնոց» օդանավակայանումՔաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան