Մոսկվայում չեն բացառում Լավրովի եւ Քերիի երկկողմ հանդիպումը Լոզանում
POLITICSՄոսկվայում չեն բացառում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի երկկողմ հանդիպումը Լոզանում՝ հոկտեմբերի 14-ին Սիրիայի շուրջ կայանալիք բանակցությունների շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:
Ավելի վաղ հայտնի Է դարձել Սիրիայի շուրջ նախարարական հանդիպման անցկացման մասին, որին մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ տարածաշրջանային տերություններ, մասնավորապես, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան: Պետդեպում նույնպես չեն բացառել, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարող են երկկողմ հանդիպում անցկացնել:
«Նման հանդիպումը չի բացառվում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



