Մոսկվայում չեն բացառում Լավրովի եւ Քերիի երկկողմ հանդիպումը Լոզանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՄոսկվայում չեն բացառում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի երկկողմ հանդիպումը Լոզանում՝ հոկտեմբերի 14-ին Սիրիայի շուրջ կայանալիք բանակցությունների շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:
Ավելի վաղ հայտնի Է դարձել Սիրիայի շուրջ նախարարական հանդիպման անցկացման մասին, որին մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ տարածաշրջանային տերություններ, մասնավորապես, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան: Պետդեպում նույնպես չեն բացառել, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարող են երկկողմ հանդիպում անցկացնել:
«Նման հանդիպումը չի բացառվում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



