Կիբեռանվտանգության համաշխարհային ծախսերը մինչեւ 2020 թվականը կհասնեն 100 մլրդ դոլարի
SOCIETYԹվային անվտանգության ոլորտում ապրանքների եւ ծառայությունների գլոբալ շուկան ՏՏ-ծառայությունների ընդհանուր շուկայից կրկնակի ավելի արագ Է աճելու եւ մինչեւ 2020 թվականը կգերազանցի 100 մլրդ դոլարը: Այս կանխատեսումը, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, արել են International Data Corporation-ի (IDC) փորձագետները:
Ընթացիկ տարում ընկերությունները կիբեռանվտանգության վրա կծախսեն 73,7 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2020 թվականը տարեկան միջին աճը կկազմի 8,3 տոկոս, նշում են վերլուծաբանները:
2016 թվականին թվային անվտանգության խոշորագույն շուկան կդառնա ԱՄՆ-ը (31,5 մլրդ դոլար), երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան Է (19,5 մլրդ դոլար), երրորդում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որը, ինչպես սպասվում Է, աճի առաջատարը կդառնա հաջորդ հինգ տարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



