Կիբեռանվտանգության համաշխարհային ծախսերը մինչեւ 2020 թվականը կհասնեն 100 մլրդ դոլարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹվային անվտանգության ոլորտում ապրանքների եւ ծառայությունների գլոբալ շուկան ՏՏ-ծառայությունների ընդհանուր շուկայից կրկնակի ավելի արագ Է աճելու եւ մինչեւ 2020 թվականը կգերազանցի 100 մլրդ դոլարը: Այս կանխատեսումը, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, արել են International Data Corporation-ի (IDC) փորձագետները:
Ընթացիկ տարում ընկերությունները կիբեռանվտանգության վրա կծախսեն 73,7 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2020 թվականը տարեկան միջին աճը կկազմի 8,3 տոկոս, նշում են վերլուծաբանները:
2016 թվականին թվային անվտանգության խոշորագույն շուկան կդառնա ԱՄՆ-ը (31,5 մլրդ դոլար), երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան Է (19,5 մլրդ դոլար), երրորդում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որը, ինչպես սպասվում Է, աճի առաջատարը կդառնա հաջորդ հինգ տարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



