90 տարեկան հասակում վախճանվել Է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն
SOCIETYԿյանքի 91-րդ տարում հոկտեմբերի 13-ին վախճանվել Է իտալացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, նկարիչ, մշակույթի նշանավոր գործիչ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը:
Մարտին Ֆոն 90-ամյակը նշել Է նոր ներկայացմամբ: Մինչեւ վերջին ժամանակներս նա պահպանում Էր ակտիվությունը եւ շատ Էր աշխատում՝ հանդիպելով հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ Ֆոյի մահով «երկիրը կորցրեց մշակութային կյանքի խոշորագույն դեմքի»: «Թատրոնում նրա որոնումները, ստեղծագործությունը իտալական մեծ ժառանգություն են աշխարհում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է կառավարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



