90 տարեկան հասակում վախճանվել Է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքի 91-րդ տարում հոկտեմբերի 13-ին վախճանվել Է իտալացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, նկարիչ, մշակույթի նշանավոր գործիչ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը:
Մարտին Ֆոն 90-ամյակը նշել Է նոր ներկայացմամբ: Մինչեւ վերջին ժամանակներս նա պահպանում Էր ակտիվությունը եւ շատ Էր աշխատում՝ հանդիպելով հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ Ֆոյի մահով «երկիրը կորցրեց մշակութային կյանքի խոշորագույն դեմքի»: «Թատրոնում նրա որոնումները, ստեղծագործությունը իտալական մեծ ժառանգություն են աշխարհում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է կառավարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



