Ինչպես տան պայմաններում պատրաստել հավի շաուրմա
LIFEԲաղադրությունը՝
- Հավի ֆիլե – 400 գրամ
- Լավաշ – 4 հատ
- Սոյայի սոուս – 3 ճաշի գդալ
- Բուսական յուղ
- Թթու վարունգ – 2 հատ
- Թարմ լոլիկ – 2 հատ
- Կաղամբ – 1/4 փոքր գլուխ
- Բնական մածուն – 2 բանկա
- Համեմ- 1 փունջ
- Սխտոր – 1 պճեղ
- Աղ և պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Հավի ֆիլեն խորանարդիկներով կտրատել, վրան լցնել սոյայի սոուս և բուսական յուղ, թողնել մարինացվի 30 րոպե: Կաղամբը կտրատել և մի քիչ աղ լցնել վրան: Համեմը և սխտորը կտրատել և այն խառնել մածունի հետ:
Վարունգը բարակ շերտով կտրատել: Պոմիդորը նույնպես կտրատել: Հավի խորանարդիկները թավայի մեջ տապակել 5 րոպե: Լավաշը բաժանել երկու մասի՝ վրան լցնել սոուսի ¼ և տարածել, ապա լցնել կաղամբ, պոմիդոր և վարունգ:
Վրան լցնել 2 գդալ հավի միս: Հավի մսի վրա կրկին վարունգ, պոմիդոր և մի փորք էլ սոուս: Երկու կողմերով փաթաթել և վերջում դանակով կտրել ծայրը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



