ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինի ավիաբազայում
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի Е-3 հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի բանակի գլխավոր շտաբը։ Օդանավը սարքավորված է ռադիոտեղորոշիչ հայտնաբերման AWACS համակարգով, մշտական տեղակայության վայրը Գերմանիայում ՆԱՏՕ-ի ավիաբազան է։
Էստոնիայի ՌԾՈւ հրամանատար գնդապետ Յաակ Տարիենը հայտնել է, որ E-3 օդանավերը թռչում են ըստ ծրագրի, թե՛ Էստոնիայի, թե՛ Լատվիայի ու Լիտվայի ՀՕՊ ծառայությունների աջակցությամբ։
Բալթյան երկրները օդային պարեկության համար սեփական օդանավեր չունեն, դրա համար էլ 2004-ին ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունից հետո այդ երկրների օդային սահմանների պարեկությունն իրականացնում են Դաշինքի մյուս երկրները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



