ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինի ավիաբազայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի Е-3 հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի բանակի գլխավոր շտաբը։ Օդանավը սարքավորված է ռադիոտեղորոշիչ հայտնաբերման AWACS համակարգով, մշտական տեղակայության վայրը Գերմանիայում ՆԱՏՕ-ի ավիաբազան է։
Էստոնիայի ՌԾՈւ հրամանատար գնդապետ Յաակ Տարիենը հայտնել է, որ E-3 օդանավերը թռչում են ըստ ծրագրի, թե՛ Էստոնիայի, թե՛ Լատվիայի ու Լիտվայի ՀՕՊ ծառայությունների աջակցությամբ։
Բալթյան երկրները օդային պարեկության համար սեփական օդանավեր չունեն, դրա համար էլ 2004-ին ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունից հետո այդ երկրների օդային սահմանների պարեկությունն իրականացնում են Դաշինքի մյուս երկրները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



