Բարսելոնա տեղափոխվելով զրուցեցի Մեսսիի հետ. դա իսկական շոկ էր
SPORT«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնլու է Խիխոնի «Սպորտինգում», պատմել է, որ կատալոնական ակումբ տեղափոխվելը մասամբ պայմանավորված է Լիոնել Մեսսի հետ խաղալու հետ:
«Ես այլ թիմերից էլ տարբերակներ ունեի, բայց «Բարսելոնայի» առաջարկն իսկական անակնկալ էր: Մայրս հարցնում է միթե՞ դա ճիշտ է: Որոշում կայացնելիս չեմ կասկածել, չէ որ ես Մեսսիի երկրպագուն եմ:
Այս ակումբում ինձ տպավորեցին ֆուտբոլիստներն ու մարզիչները: Նաև այն, որ այստեղ մեծ ուշադրություն է դարձվում գնդակի հետ աշխատանքին:
Իսկ Մեսսին լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ է: Մեր ծանոթության առաջին օրը նա ինձ խնդրեց, որ ինչ-որ բանի կարիք ունենալիս դիմեմ նրան: Դա ինձ համար իսկական շոկ էր: Նա լավագույնն է աշխարհում,- խորվաթի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



