Բարսելոնա տեղափոխվելով զրուցեցի Մեսսիի հետ. դա իսկական շոկ էր
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնլու է Խիխոնի «Սպորտինգում», պատմել է, որ կատալոնական ակումբ տեղափոխվելը մասամբ պայմանավորված է Լիոնել Մեսսի հետ խաղալու հետ:
«Ես այլ թիմերից էլ տարբերակներ ունեի, բայց «Բարսելոնայի» առաջարկն իսկական անակնկալ էր: Մայրս հարցնում է միթե՞ դա ճիշտ է: Որոշում կայացնելիս չեմ կասկածել, չէ որ ես Մեսսիի երկրպագուն եմ:
Այս ակումբում ինձ տպավորեցին ֆուտբոլիստներն ու մարզիչները: Նաև այն, որ այստեղ մեծ ուշադրություն է դարձվում գնդակի հետ աշխատանքին:
Իսկ Մեսսին լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ է: Մեր ծանոթության առաջին օրը նա ինձ խնդրեց, որ ինչ-որ բանի կարիք ունենալիս դիմեմ նրան: Դա ինձ համար իսկական շոկ էր: Նա լավագույնն է աշխարհում,- խորվաթի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



