Տավուշում վիրավորված քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից
SOCIETYՀայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 3-ի երեկոյան հակառակորդի գնդակոծությունից վիրավորված քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը:
«Երրորդի մարմնից հերթական բեկորն ենք գտել, հանել: Հուսանք՝ մի քանի օր էլ կպառկի, էլ բեկոր չենք գտնի ու դուրս կգրենք»,- ասաց տնօրենը:
Վիրավորված երիտասարդները Պառավաքար համայնքից են: Նրանցից բացի՝ գնդակոծության հետեւանքով վիրավորվել էր նաեւ մեկ պայմանագրային զինծառայող: Նա այժմ գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիճակը կայուն ծանր է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



