Տավուշում վիրավորված քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 3-ի երեկոյան հակառակորդի գնդակոծությունից վիրավորված քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը:
«Երրորդի մարմնից հերթական բեկորն ենք գտել, հանել: Հուսանք՝ մի քանի օր էլ կպառկի, էլ բեկոր չենք գտնի ու դուրս կգրենք»,- ասաց տնօրենը:
Վիրավորված երիտասարդները Պառավաքար համայնքից են: Նրանցից բացի՝ գնդակոծության հետեւանքով վիրավորվել էր նաեւ մեկ պայմանագրային զինծառայող: Նա այժմ գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիճակը կայուն ծանր է:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



