Ռուսաստանը մտադիր Է մշտական ռազմածովային բազա տեղակայել սիրիական Տարտուսում
INTERNATIONAL NEWSՌուսաստանը պլանավորում Է Սիրիայի Տարտուս քաղաքում ռազմածովային ռազմակայան տեղակայել մշտական հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
«Սիրիայում մենք մշտական հիման վրա ռազմածովային ռազմակայան կունենանք Տարտուսում: Համապատասխան փաստաթղթերը պատրաստված են, դրանք կանցնեն միջգերատեսչական համաձայնության ընթացակարգեր: Պատրաստվածության աստիճանը բավականին բարձր Է, եւ մենք հույս ունենք, որ շուտով ձեզ խնդրելու ենք վավերացնել այդ փաստաթղթերը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



