Ռուսաստանը մտադիր Է մշտական ռազմածովային բազա տեղակայել սիրիական Տարտուսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պլանավորում Է Սիրիայի Տարտուս քաղաքում ռազմածովային ռազմակայան տեղակայել մշտական հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
«Սիրիայում մենք մշտական հիման վրա ռազմածովային ռազմակայան կունենանք Տարտուսում: Համապատասխան փաստաթղթերը պատրաստված են, դրանք կանցնեն միջգերատեսչական համաձայնության ընթացակարգեր: Պատրաստվածության աստիճանը բավականին բարձր Է, եւ մենք հույս ունենք, որ շուտով ձեզ խնդրելու ենք վավերացնել այդ փաստաթղթերը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



