Ֆրանսիայի ոստիկանությունը գտել է Քիմ Քարդաշյանի գողացված զարդերից մեկը
LIFEՓարիզի քննիչները գտել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գողացված զարդը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով փարիզյան թերթերից մեկին:
Չի պարզաբանվում, թե կոնկրետ որ զարդն է հաջողվել գտնել: Վարկածներից մեկով՝ դա կարող է լինել զարդի մի մասնիկ՝ թանկարժեք քար, որն ընկել է կողոպտիչների մոտից գողության ժամանակ:
«Այն գտնվել է «No Address» հյուրանոցի մոտակայքում, որտեղ էլ տեղի էր ունեցել Քիմ Քարդաշյանի վրա հարձակումը»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Ենթադրվում է, որ հանցագործները պատահաբար կորցրել են այն՝ փորձելով արագ փախչել դեպքի վայրից: Այժմ փորձագետներն անհրաժեշտ անալիզներ են անցկացնում:
Քննիչները հույս ունեն, որ զարդի վրա կարող են մնացած լինել հանցագործների ԴՆԹ-ների հետքերը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



