Ֆրանսիայի ոստիկանությունը գտել է Քիմ Քարդաշյանի գողացված զարդերից մեկը
ԼԱՅՖՓարիզի քննիչները գտել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գողացված զարդը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով փարիզյան թերթերից մեկին:
Չի պարզաբանվում, թե կոնկրետ որ զարդն է հաջողվել գտնել: Վարկածներից մեկով՝ դա կարող է լինել զարդի մի մասնիկ՝ թանկարժեք քար, որն ընկել է կողոպտիչների մոտից գողության ժամանակ:
«Այն գտնվել է «No Address» հյուրանոցի մոտակայքում, որտեղ էլ տեղի էր ունեցել Քիմ Քարդաշյանի վրա հարձակումը»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Ենթադրվում է, որ հանցագործները պատահաբար կորցրել են այն՝ փորձելով արագ փախչել դեպքի վայրից: Այժմ փորձագետներն անհրաժեշտ անալիզներ են անցկացնում:
Քննիչները հույս ունեն, որ զարդի վրա կարող են մնացած լինել հանցագործների ԴՆԹ-ների հետքերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



