Բան Կի-Մունը դատապարտել է Եմենում սգո թափորի վրա իրականացված հարձակումը
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Եմենում սգո թափորի վրա իրականացված հարձակումը, որի համար մեղադրվում են կոալիցիոն ուժերը, եւ կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ հարձակման զոհ է դարձել 140 մարդ, 525 մարդ տուժել է: Այլ տեղեկություններով՝ զոհերի թիվը հասել է 213-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Սանայում սգո սրահի վրա իրականացված հարձակումը, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել հրաժեշտի արարողությանը մասնակցելու: Նախնական տեղեկություններով՝ հարձակումը, որը, որոշ պնդումների համաձայն, կոալիցիոն ուժերի ավիահարվածի հետեւանք էր, ավելի քան 140 մարդու կյանք է խլել, հարյուրավորները վիրավորվել են»,- նշված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



