Բան Կի-Մունը դատապարտել է Եմենում սգո թափորի վրա իրականացված հարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Եմենում սգո թափորի վրա իրականացված հարձակումը, որի համար մեղադրվում են կոալիցիոն ուժերը, եւ կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ հարձակման զոհ է դարձել 140 մարդ, 525 մարդ տուժել է: Այլ տեղեկություններով՝ զոհերի թիվը հասել է 213-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Սանայում սգո սրահի վրա իրականացված հարձակումը, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել հրաժեշտի արարողությանը մասնակցելու: Նախնական տեղեկություններով՝ հարձակումը, որը, որոշ պնդումների համաձայն, կոալիցիոն ուժերի ավիահարվածի հետեւանք էր, ավելի քան 140 մարդու կյանք է խլել, հարյուրավորները վիրավորվել են»,- նշված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



