Քաջարան-Լեռնաձոր ճանապարհին «Ֆորդ Տրանզիտը» հենց փողոցի բանուկ մասում շրջվել է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Լեռնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 464 OP 61 համարանիշով (վարորդ` 36-ամյա Գ. Ա.) ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածում կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



