Քաջարան-Լեռնաձոր ճանապարհին «Ֆորդ Տրանզիտը» հենց փողոցի բանուկ մասում շրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Լեռնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 464 OP 61 համարանիշով (վարորդ` 36-ամյա Գ. Ա.) ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածում կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



