Ռուսաստանում վանաձորցի երիտասարդն ավտովթարի զոհ է դարձել
SOCIETYՀոկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում խոշոր ավտովթարի զոհ է դարձել վանաձորցի Վարազդատ Մանասյանը: Նա 25 տարեկան էր, Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի: Ուներ հայր, իրենից մեկ տարով փոքր երկվորյակ քույր ու եղբայր: Տղայի մայրը վաղուց էր մահացել:
Ծանոթներից մեկի պատմելով, մեքենայի, որի մեջ եղել է Վարազդատը, անիվը երթի ընթացքում անակնկալ կերպով դուրս է թռել, ինչի հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել այդ պահին անցնող ավտոբուսին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ թե վարորդը, թե ուղևորը՝ Վարազդատը մահացել են: Հարվածի հետևանքով ավտոբուսի ուղևորներից ոմանք ևս բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ են ստացել:
Վարազդատն ավարտել է Վանաձորի թիվ 1 դպրոցը:
Տղայի մարմինը ՌԴից հայաստան կտեղափոխվի այսօր։
![]()
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



