Ռուսաստանում վանաձորցի երիտասարդն ավտովթարի զոհ է դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում խոշոր ավտովթարի զոհ է դարձել վանաձորցի Վարազդատ Մանասյանը: Նա 25 տարեկան էր, Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի: Ուներ հայր, իրենից մեկ տարով փոքր երկվորյակ քույր ու եղբայր: Տղայի մայրը վաղուց էր մահացել:
Ծանոթներից մեկի պատմելով, մեքենայի, որի մեջ եղել է Վարազդատը, անիվը երթի ընթացքում անակնկալ կերպով դուրս է թռել, ինչի հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել այդ պահին անցնող ավտոբուսին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ թե վարորդը, թե ուղևորը՝ Վարազդատը մահացել են: Հարվածի հետևանքով ավտոբուսի ուղևորներից ոմանք ևս բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ են ստացել:
Վարազդատն ավարտել է Վանաձորի թիվ 1 դպրոցը:
Տղայի մարմինը ՌԴից հայաստան կտեղափոխվի այսօր։
![]()
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



