Արցախի վարչապետը 100 ազատամարտիկի հետ մեկնել է Տավուշի դիրքեր (լուսանկարներ)
SOCIETYԱրցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել 100 ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը «Արցախպրես»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք ոգեւորությամբ ու բարձր տրամադրությամբ են մեկնում:
«Մեր նպատակն է մեկ անգամ եւս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել եւ հասկացնել, որ այլեւս հրաժարվի նման ոտնձգություններից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայկական կողմն ունի վիրավորներ:




1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



