Արցախի վարչապետը 100 ազատամարտիկի հետ մեկնել է Տավուշի դիրքեր (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել 100 ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը «Արցախպրես»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք ոգեւորությամբ ու բարձր տրամադրությամբ են մեկնում:
«Մեր նպատակն է մեկ անգամ եւս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել եւ հասկացնել, որ այլեւս հրաժարվի նման ոտնձգություններից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայկական կողմն ունի վիրավորներ:




1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



