Տավուշում վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երեւան. վիճակը կայուն ծանր է
SOCIETYՀայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Գառնիկ Լալայանին տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ զինծառայողը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, դրական դինամիկայով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդի գնդակոծությունից 4 անձ էր վիրավորվել: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է սահմանամերձ գյուղերը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



