Տավուշում վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երեւան. վիճակը կայուն ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Գառնիկ Լալայանին տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ զինծառայողը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, դրական դինամիկայով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդի գնդակոծությունից 4 անձ էր վիրավորվել: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է սահմանամերձ գյուղերը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



