«Ուրարտու»-ն հավասար խաղում զիջեց «Ռյազան»-ին
SPORTԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությամբ մեկնարկեց ռուսական «Սուպերլիգա 1»-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշրջանի անդրանիկ խաղում երևանյան ակումբը հյուրընկալել էր «Ռյազան»-ին։
Առաջին քառորդն անցավ գրեթե հավասար պայքարում և ավարտվեց 20-22՝ հօգուտ «Ռյազան»-ի։ Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները տիրեցին նախաձեռնությանը և քառորդն ավարտեցին 40-34 հաշվով։ Երրորդ և չորրորդ քառորդներն անցան հավասար պայքարում և ավարտվեց հավասար՝ 82-82 հաշվով։ Թիմերը մրցեցին արդեն ավելացված ժամանակում։ Ի վերջո հաղթեց «Ռյազան»-ը՝ 89-93 հաշվով։
Հաջորդ հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի երեք օր անց՝ հյուրընկալելով «Սամարա»-ին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



