«Ուրարտու»-ն հավասար խաղում զիջեց «Ռյազան»-ին
ՍՊՈՐՏԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությամբ մեկնարկեց ռուսական «Սուպերլիգա 1»-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշրջանի անդրանիկ խաղում երևանյան ակումբը հյուրընկալել էր «Ռյազան»-ին։
Առաջին քառորդն անցավ գրեթե հավասար պայքարում և ավարտվեց 20-22՝ հօգուտ «Ռյազան»-ի։ Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները տիրեցին նախաձեռնությանը և քառորդն ավարտեցին 40-34 հաշվով։ Երրորդ և չորրորդ քառորդներն անցան հավասար պայքարում և ավարտվեց հավասար՝ 82-82 հաշվով։ Թիմերը մրցեցին արդեն ավելացված ժամանակում։ Ի վերջո հաղթեց «Ռյազան»-ը՝ 89-93 հաշվով։
Հաջորդ հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի երեք օր անց՝ հյուրընկալելով «Սամարա»-ին։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



