Օրվա բաղադրատոմսը. Բիսկվիտ «Նրբություն»
LIFEEntertrain.1in.am-ը գրում է.
Բաղադրություն
- Կաթնաշոռակոկոսային գնդերի համար
- 250 գ յուղային կաթնաշոռ
- 10 ճ.գ. կոկոսի քերուկ
- 1 ձվի դեղնուց
- Խմորի համար
- 100 գ կարագ
- 150 գ թթվասեր
- 250 գ շաքարավազ
- 3-4 հ. ձու
- 450 գ ալյուր
- 3-4 թ.գ. փխրեցուցիչ
- 3 ճ.գ. կակաո
- 5 ճ.գ. կաթ
- Կրեմի համար
- կես բ. շաքարավազ
- 200 գ կաթ
- 1 ճ.գ. ալյուր
- 2 ճ.գ. կարագ
Պատրաստման եղանակ
Սկզբում պատրաստենք կաթնաշոռակոկոսային գնդերը: Կաթնաշոռն անցկացնել քերիչով և խառնել կոկոսի քերուկի հետ, ավելացնել դեղնուցը, լավ խառնել: Գնդեր պատրաստել և կես ժամ դնել սառցարանը:
Խմորի համար հալեցրած կարագը խառնել թթվասերի հետ, ավելացնել ձվերն ու շաքարավազը, լավ հարել: Խառնելու ընթացքում ավելացնել կաթը, խառնել: Վերջում ավելացնել փխրեցուցիչով խառնած ալյուրը, լավ խառնել: Խմորը կիսել և մի կեսի մեջ ավելացնել կակաոն ու խառնել:
Ջեռոցի տապակի մեջ բուսայուղ քսել, սկզբում լցնել բաց գույնի խմորը, վրան՝ մուգը, այնուհետև շարել կաթնաշոռակոկոսային գնդերն ու մի փոքր սեղմել, որ կիսով չափ ընկղմվեն խմորի մեջ: Դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցն ու 40-45 ր. թխել:
Կրեմը պատրաստելու համար ալյուրն ու շաքարավազը խառնել, քիչ-քիչ ավելացնել սառը կաթն ու լավ խառնել: Դնել կրակին ու անվերջ խառնելով եփել, մինչև պնդանա, վերջում ավելացնել կարագն ու վանիլինը:
Խմորի սառելուց հետո կրեմը լցնել վրան ու մատուցել:








