Պուտինը հայտնել է, թե ինչ գիրք է դրված իր սեղանին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր սեղանին մշտապես դրված են Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Կարդում եմ այն, ինչ չեմ սիրում: Իսկ ընդհանրապես՝ այն գրքերից, որոնք սիրում եմ, իմ սեղանին մշտապես դրված է Լերմոնտովը այն նպատակով, որ ինչ-որ այլ բանի մասին մտածեմ, շեղվեմ եւ ընդհանրապես՝ օգտակար, գեղեցիկ եւ հետաքրքիր այլ աշխարհում հայտնվեմ»,- ասել է Պուտինը:
Նա այսպես է պատասխանել 2016-ին «Ռուսաստանի տարվա ուսուցիչ» Համառուսական մրցանակաբաշխության դափնեկիրներից մեկի հարցին այն մասին, թե նախագահն ինչ գրքեր է սիրում կարդալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



