Պուտինը հայտնել է, թե ինչ գիրք է դրված իր սեղանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր սեղանին մշտապես դրված են Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Կարդում եմ այն, ինչ չեմ սիրում: Իսկ ընդհանրապես՝ այն գրքերից, որոնք սիրում եմ, իմ սեղանին մշտապես դրված է Լերմոնտովը այն նպատակով, որ ինչ-որ այլ բանի մասին մտածեմ, շեղվեմ եւ ընդհանրապես՝ օգտակար, գեղեցիկ եւ հետաքրքիր այլ աշխարհում հայտնվեմ»,- ասել է Պուտինը:
Նա այսպես է պատասխանել 2016-ին «Ռուսաստանի տարվա ուսուցիչ» Համառուսական մրցանակաբաշխության դափնեկիրներից մեկի հարցին այն մասին, թե նախագահն ինչ գրքեր է սիրում կարդալ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



