Սկզբում մտածեցի, թե ընկերս է այդպես կատակել. Նարեկ Մակարյանն՝ իր մոտոցիկլետի գողության մասին
LIFEԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան գողացել են Նարեկ Մակարյանի մոտոցիկլետը: Երգիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտոցիկլետը գողացել են Մաշտոցի 37 հասցեից, որտեղ այն կանգնած էր հենց տեսախցիկի դիմաց:

«Ես այդ ժամանակ դիմացի փողոցում գտնվող սրճարաններից մեկում էի եւ միայն մեկ ժամ հետո նկատեցի, որ մոտոցիկլետս գողացել են: Սկզբում մտածեցի, թե ընկերս է այդպես կատակել, բայց բանալին ինձ մոտ էր: Տեսագրության մեջ երեւում է, որ սաղավարտով ոմն մեկը մոտենում է մոտոցիկլետին եւ տանում է այն: Ամենավատն այն է, որ բեռնախցիկում առկա էր իմ սեփական ատրճանակը: Միանգամից դիմել եմ ոստիկանություն»:

Հիշեցնենք, որ իր մոտոցիկլետով Նարեկը հատուկ լուսանկարվել էրNEWS.am STYLE-ի ֆոտոշարքում:
Մոտոցիկլետը 2007 թվի Honda CBR է:

Սյունե Առաքելյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



