Սկզբում մտածեցի, թե ընկերս է այդպես կատակել. Նարեկ Մակարյանն՝ իր մոտոցիկլետի գողության մասին
ԼԱՅՖԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան գողացել են Նարեկ Մակարյանի մոտոցիկլետը: Երգիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտոցիկլետը գողացել են Մաշտոցի 37 հասցեից, որտեղ այն կանգնած էր հենց տեսախցիկի դիմաց:

«Ես այդ ժամանակ դիմացի փողոցում գտնվող սրճարաններից մեկում էի եւ միայն մեկ ժամ հետո նկատեցի, որ մոտոցիկլետս գողացել են: Սկզբում մտածեցի, թե ընկերս է այդպես կատակել, բայց բանալին ինձ մոտ էր: Տեսագրության մեջ երեւում է, որ սաղավարտով ոմն մեկը մոտենում է մոտոցիկլետին եւ տանում է այն: Ամենավատն այն է, որ բեռնախցիկում առկա էր իմ սեփական ատրճանակը: Միանգամից դիմել եմ ոստիկանություն»:

Հիշեցնենք, որ իր մոտոցիկլետով Նարեկը հատուկ լուսանկարվել էրNEWS.am STYLE-ի ֆոտոշարքում:
Մոտոցիկլետը 2007 թվի Honda CBR է:

Սյունե Առաքելյան
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



