Կաթողիկոսն ընդունեց թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգեւորականին
SOCIETYՍեպտեմբերի 4-ին Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սույն թվականի օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արեւելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննէս սարկավագ Գալստյանին:
Հանդիպմանը Գարեգին Բ-ն իր օրհնությունը փոխանցեց Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափույթ ապաքինում մաղթելով նրան: Կաթողիկոսը նաեւ գոհունակությամբ ողջունեց Հովհաննէս սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին եւ Հայրենիքին:
Ներկայիս Հայոց բանակի հոգեւոր առաջնորդության կազմում, ՀՀ եւ ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցականներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



